Մենք հասել ենք մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում ավտորիտար Ադրբեջանից և Թուրքիայից. Արմեն Աշոտյան
Քաղաքական
15:33 19/01/2026
Հայաստան

Մենք հասել ենք մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում ավտորիտար Ադրբեջանից և Թուրքիայից. Արմեն Աշոտյան

«Հայաստանում վաղուց դատական համակարգը դարձել է Նիկոլի պատժիչ, ռեպրեսիոն մեխանիզմի մի վինտիկի և դա արձանագրում եմ որպես դառն իրողություն»,-Վերաքննիչ քրչեական դատարանի դիմաց ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դիտարկելով Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի դեմ հարուցված շինծու դատական գործը։

Նա շեշտեց, որ չի ցանկանում կանխատեսել դատական նիստի ելքը։

«Քաղաքական հետապնդումների ողջ այն հրեշավոր կոնվեյերը, մեխանիցմը, որը Նիկոլ Փաշինյանը ներդրել է երկրում, իր մեջ ներառում է նաև դատական համակարգը և եզակի բացառությունները միայն ընդգծում են այդ օրինաչափությունը»,-հայտարարեց Աշոտյանը։

 Նա հույս հայտնեց, որ դատարանը իրեն կպահի որպես «նիկոլական Հայաստանի բացառություն» և Դավիթ Համբարձումյանն ազատ կարձակվի։

«Դավիթ Համբարձումյանը երբեք չպետք է լինի անազատության մեջ՝ այս գործով և առհասարակ»,-ՀՀԿ փոխնախագահը և, նշելով, որ դատական նիստն առիթ է խոսելու Հայաստանում քաղբանտարկյալների խայտառակ խնդրի մաիսն, հավելեց. «Օգտվելով այս առիթից, ցանկանում եմ իմ ձայնը բարձրացնել բոլոր քաղբանտարկյալների, հատկապես Նարեկ Սամսոնյանի՝ շարունակող հացադուլի և դրա աղաղակող հետևանքների վերաբերյալ, որոնք կարող են անդառնալի լինել Նարեի կյանքի և առողջության համար։ Ցավով եմ արձանագրում, որ մենք հասել ենք մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում Ադրբեջանից, Թուրքիայից,  իրենց ավտորիտար ձեռագրով հայտնի այլ երկրներից»։

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Փաշինյանն Հայաստանում ամեն ինչ ադրբեջանականցնում  է և քաղաքական ռեպրեսիաներն էլ ադրբեջանական ձեռագրից են։

«Երբ չոռը չոքում է մեկի դուռը և դրա դեմ չես պայքարում, ապա այն տարածվում է բոլորի առջև։ Ընդամենը ժամանակի հարց է, թե ում եղբայրը, քույրը, հայրը փեսան կհայտնվի նիկոլական մամլիչի ճիրաններում  և Նարեկը չպետք է դառնա այս ռեժիմի հերթական զոհը, առանց այն է շատ զոհեր ենք ունեցել։ Ուզում եմ իմ բացարձակ համերաշխությունը վերահաստատել նարեկին, Վազգենին, մեր սրբազաններին, բոլոր ազատազրկված հայրենակիցներին՝ անկախ ունեցած քաղաքական հայացքների»,-հայտարարեց Աշոտյանը՝ ցանկություն ունենալով բոլորին տեսնել ազատության մեջ և շարունակել բանավիճել «առանց Նիկոլի Հայաստանի» տեսլականի շուրջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք հասել ենք մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում ավտորիտար Ադրբեջանից և Թուրքիայից. Արմեն Աշոտյան