Մեզ համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենթի գործընթացում. Մամիջանյանը՝ Դավիթ Համբարձումյանի հնարավոր կալանավորման մասին
Քաղաքական
13:52 28/10/2025
Հայաստան

Մեզ համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենթի գործընթացում. Մամիջանյանը՝ Դավիթ Համբարձումյանի հնարավոր կալանավորման մասին

«Մենք այսօր լինելու ենք օդանավակայանում, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որն այս պահին ծառայում է ընդդիմախոսներին լռեցնելու համար, չգիտեմ»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, որ այսօր Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը վերադառնալու է Երևան, ով հոկտեմբերի 23-ին դատարանի որոշմամբ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: 

Նա նշեց, որ սա Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, որի մասին նշված է նաև ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։ 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Պատիվ ունեմ»-ը փոխի վարչապետի իր թեկնածուին՝ Մամիջանյանն արձագանքեց, թե իրենց համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենթի գործընթացում։ 

«Մենք նույն ուժով և նույն տրամաբանությամբ շարժվում ենք առաջ։ Իրավական տեսանկյունից նույնպես դրա իրավունքն ունենք»,- ասաց Մամիջանյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեզ համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենթի գործընթացում. Մամիջանյանը՝ Դավիթ Համբարձումյանի հնարավոր կալանավորման մասին