Էս դատավորներին հալալ է. Դավիթ Համբարձումյանի հոր արձագանքը դատարանի որոշմանը
Քաղաքական
16:53 19/01/2026
Հայաստան

Էս դատավորներին հալալ է. Դավիթ Համբարձումյանի հոր արձագանքը դատարանի որոշմանը

«Իհարկե գոհ եմ, պետք է տնային կալանք չտային, այլ ազատ արձակեին, բայց կրկին շատ գոհ եմ դատարանի որոշումից։ Էս դատավորներին հալալ է»,-դատական նիստից հետո ասաց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հայրը՝ Մհեր Համբարձումյանը։

Նա հիշեցրեց, որ մինչ այդ հայտարարել էր, որ եթե արդարություն լինի, ապա Համբարձումյանին ազատ կարձակեն, ինչը և եղավ։

Մհեր Համբարձումյանը նշեց, որ Դավիթը հնարավորություն կունենա լինել իր 4 անչափահաս երեխաների կողքին։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը փոխեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը՝ կալանքը, այն փոխարինելով տնային կալանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էս դատավորներին հալալ է. Դավիթ Համբարձումյանի հոր արձագանքը դատարանի որոշմանը