Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանում նիստը նշանակված է հունվարի 12-ին
Իրավունք
15:43 07/01/2026
Հայաստան

Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանում նիստը նշանակված է հունվարի 12-ին

Մասիսի ընդդիմադիր նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակված է հունվարի 12-ին, ժամը՝ 16:00-ին։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

«Դատարանի կազմը՝ նախագահող դատավոր՝ Հարություն Պետրոսյան, Մակար Կիրակոսյան, Արմեն Բեկթաշյան։ Լիահույս ենք, որ արդարադատությունը պետք է հաղթի»,-գրել է փաստաբանը։

Դ. Համբարձումյանին դատարանը մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Պաշտպաններն ու փաստաբանները դա որակում են որպես քաղաքական հետապնդում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանում նիստը նշանակված է հունվարի 12-ին