Վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած սնունդը, եթե կարող եք. Ա. Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին
Քաղաքական
11:47 19/01/2026
Հայաստան

Վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած սնունդը, եթե կարող եք. Ա. Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին

«ՄԻՊ-ը 11 օր շարունակ լռում է։ Լռությունը հավասարազոր է հանցակցության»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։

Նա մանրամասնեց, 11 օրվա սնունդը բերել էին ՄԻՊ գրասենյակ՝ նախապես իմանալով, որ գրասենյակում ժամը 12-ին ընդմիջման ժամ է։

«Բերել ենք, որպեսզի Նարեկ Սամսոնյանի՝ 11 օր չկերած հացն իրենք վայելեն ընդմիջման ժամանակ, եթե կարող ենք դա անել։ Խնդրեմ, վայելեք, հարգելի ՄԻՊ աշխատակիցներ»,-ասաց Մաթևոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած սնունդը, եթե կարող եք. Ա. Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին