Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված ակցիա
Քաղաքական
21:32 18/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված ակցիա

Վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 11։00-ին AntiFake.am-ի թիմն ակցիա կիրականացնի ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։ Այդ մասին հայտնել է AntiFake.am-ի թիմը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 65 օր կալանքի տակ են «Իմնեմնիմի 2»-ի գործով։

Կլանքը 3 ամսով երկարացնելու մասին հունվարի 9-ին դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված ակցիա