Վարդան Ղուկասյանը պետք է հետազոտվի, դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
19:00 19/01/2026
Հայաստան

Վարդան Ղուկասյանը պետք է հետազոտվի, դատական նիստը հետաձգվեց

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը, որն ընդմիջվել էր՝ պայմանավորված շտապ օգնության ծառայության բժիշկների ժամանմամբ և Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի զննությամբ, շարունակվեց։

Դատավորը հայտնեց, որ բժշկական օգնություն սպասարկում իրականացնող անձնակազմը կազմել է տեղեկանք՝ շտապօգնության բժշկական օգնության կանչի ընթացքում  բժիշկի կողմից տրվող պացիենտի առողջական վիճակի մասին, պացիենտը՝ Վարդան Ղուկասյանն է։

Նա նաև հավելեց, որ Ղուկասյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ։

«Ելնելով բուժառուի գանգատների՝ սրտավանդակում ցավ, որը ճառագայթվում է դեպի ձախ ձեռքը, ծնոտը, որը կարող է լինել սուր սրտային հիվանդության ախտանիշ, բուժառուին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց՝ լրացուցիչ լաբորատոր և գործիքային  հետազոտվելու նպատակով, ախտորոշումը   հաստատելու կամ հերքելու համար»,- նշված է եղել շտապօգնության բժշկի կողմից տրված տեղեկանքում։ 

 Հաշվի առնելով ներկայացված բժշկական տեղեկանքի բովանդակությունը և այն, որ Ղուկասյանը պետք է ներկայացվի բժշկական հետազոտության, դատարանն արձանագրում է, որ դատական նիստի ենթակա հետաձգման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանը պետք է հետազոտվի, դատական նիստը հետաձգվեց