Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
18:04 19/01/2026
Տարածաշրջան
Տեղումների պատճառով Վրաստանի ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ
Վրաստանի ճանապարհային վաչճությունը հայտնում է՝ տեղումների և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։
Jnews-ի փոխանցմամբ՝ սահմանափակումներ են գործում կցորդով և կիսակցորդով տրանսպորտի համար մերկասառույցի, տեղումների և բարդ եղանակի պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ հատվածներում.
- Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում
- Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի Կոդա-Ալգեթի և Այազմա-Նինոծմինդա հատվածներում
- Նաքերալայի լեռնանցքում
- Սաչխերե-Ռաճա ավտոճանապարհին
- Փարցխիսի-Թեթրիծղարո ճանապարհին
- Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա ճանապարհին
- Քութաիսի-Ծկղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի Օփիտարա-Մելե հատվածում
- Քութաիսի-Ալպանա-Մամիսոնի ճանապարհի Քորենիշի-Շովի հատվածում
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի Ջվարի-Ուշգուլի հատվածում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder