ՀՀ-ում կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որոնք ազատությունից զրկված են, քանի որ Փաշինյանին դուր չի գալիս՝ նրանք ինչ են խոսում. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
17:08 20/01/2026
Հայաստան

ՀՀ-ում կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որոնք ազատությունից զրկված են, քանի որ Փաշինյանին դուր չի գալիս՝ նրանք ինչ են խոսում. Հայկ Մամիջանյան

«Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ինչ պետք է ուտեք կամ ուր գնաք։ Վստահ եմ, որ ոչ։ Բայց ինքն արդեն փորձում է  թելադրել՝ ինչ  խոսենք, ինչին հավատանք, ինչով հպարտանանք, ում հերոսացնենք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով հայաստանցիներին։

Նա ևս մեկ հարցադրում արեց՝ ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը, բոլորին ստիպելու է գլխարկ դնե՞լ։

«Հայաստանում այս պահին կա  50-ից ավելի քաղբանատրակյալ, մարդիկ ազատությունից զրկված են, քանի որ Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ինչ են խոսում, ինչ են մտածում, ինչին  են հավատում»,- ասաց Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ քաղբանտարկյալներից Նարեկ Սամսոնյանը դիմել է պայքարի ամենածանր միջոցների մեկին՝ հացադուլին։

«Նարեկը 12 օր հացադուլի մեջ է։ Նարեկի և մեր մյուս ընկերների պայքարին անտարբերությամբ պատասխանելն առնվազն անշնորհակալ կլինի։

Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է  սատարում, ինչ ելույթներ է  ունեցել։ Մեզնից յուրաքնաչյուրի պարտքն է իրենց զոհողությանը  գոնե անտարբերությամբ չպատասխանել։ Մենք չենք կարող լինել այն հասարակությունը, որը կհանդուրժի դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, կամ Նարեկին, կամ անազատության մեջ գտնվող բարերարին, սրբազանին։

Ազատության բոլոր քաղբանտարկյալներին»,- իր ելույթում ասաց Հայկ Մամիջանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder