«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի հովանավորությամբ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Օրվա մամուլ
08:33 20/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի հովանավորությամբ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։ Իսպիրյանը, ըստ մեղադրանքի, կեղծ բուժառուների է գրանցել և պետությունից գումար ստացել՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նա ԲԿ տնօրեն էր նշանակվել մոտ 3 տարի առաջ՝ 2021 թ. ամռանը:

Մեր տեղեկություններով՝ այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Գաղտնիք չէ, որ Ստեփանավանում հենց նա և հայրն են բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն իրականացնում, և Անուշ Իսպիրյանը, որը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նրանց նշանակած այլ կադրերի նկատմամբ էլ են իրավապահներն ուսումնասիրություններ սկսել: Հավանաբար, ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է այս ճանապարհով բոլորին վերահսկելի դարձնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder