Մայր Աթոռից հայտնում են նոր նշանակումների մասին
Հասարակություն
18:10 20/01/2026
Հայաստան

Մայր Աթոռից հայտնում են նոր նշանակումների մասին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

«Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից:

Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder