Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էժան դեղորայք՝ տարեցներին ու հիվանդներին, էժան բնակարան՝ երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին. Սամվել Կարապետյանի տնտեսական հաջորդ քայլերը
«Մեր երրորդ քայլը շատ մարդակենտրոն է, 20 տոկոս էժան դեղորայք բոլորի համար»,-ընթացող շնորհանդեսի ժամանակ, ներկայացնելով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի երկրորդ քայլը, հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Ուսումնասիրել են Վրաստանի փորձը և պարզել, որ դեղերը հարևան երկրում անգամներով էժան են։
«Ուսումնասիրել են Վրաստանի փորձը, ինչո՞ւ է մի քանի կմ հեռավորության վտա գտնվող երկրում դեղագործությունն ավելի էժան։ Պատասխան՝ պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է վերին գին, ինչի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում»,-ասաց բանախոսը։
Կարապետյանն ասաց, շատ դեպքերում կենսաթոշակառուներն իրենց թոշակի կեսը ծախսում են դեղորայքի ձեռքբերման համար, իսկ իրենց առաջարկած քաղաքականության արդյունքում դեղորայքն էժանանալու է, ինչի արդյունքում մեր տատիկ-պապիկներն ավելի մեծ գնողականություն են ունենալու։
Դեպի ուժեղ Հայաստան տանող հինգ տնտեսական քայլերից 4-րդով Կարապետյանն առաջարկում է բերքի երաշխավորված մթերում գյուղերում։
«Շատ եմ տեսել գյուղացիների հուսահատ դեմքեր, ովքեր բերք ունենալով, չունեն գնորդ, ովքեր ամբողջ պրոցեսն անցել են, բայց գնող չկա, անցած տարի շատ եմ տեսել դեպքեր, երբ դրա արդյունքում բերքի գինն ընկել է, մարդը չի կարողացել իր արած ծախսերը հանել։ Ինչո՞ւ է մեր գյուղերում ապրելն անշահավետ»,-խնդիրը ներկայացրեց Կարապետյանը։
Շարժման մասնակիցները խնդրի լուծման համար առաջարկում են մթերման կայանների ստեղծում, որտեղ կհավաքվի բերքը, այն գյուղացուն կտա կանխատեսելիություն, քանի որ գյուղացիների հետ կնքվելու են մթերման պայմանագրեր։
«Չենք տեսնի գյուղացիների հուսահատ դեմքեր, որոնք հավաքել են բերքն ու չգիտեն՝ ինչ անեն»,-փոփոխության ակնկալվող արդյունքը նկարագրեց Կարապետյանը։

Վերջին՝ 5-րդ քայլը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք չեն կարողանում բնակարան, տուն ձեռք բերել։
«Եկամտահարկի վերադարձի ծրագիրը պետությունը չեղյալ հայտարարեց։ Մենք առաջարկելու ենք ծրագրեր այն շինարարների համար, որոնք ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում։ Հողը, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայման ենք դնելու։ Առաջինը. շինարարը պետությանը վճարում է բնակարաններով, պետությունը դրանք էժան գներով տրամադրում է երիտասարդ, բազմազավակ ընտանիքներին, երկրորդ, իրենք են վաճառում այն գնով, որը ֆիքսում է պետությունը»,-ասաց Ն. Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրա արդյունքում բնակարանների գինը կիջնի։
Մանրամասները՝ տեսանյութերում։