Գողացած քարտով գնումներ կատարած 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են ու ձերբակալել
Իրավունք
17:56 20/01/2026
Հայաստան

Գողացած քարտով գնումներ կատարած 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են ու ձերբակալել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հունվարի 15-ին՝ ժամը 23.05-ին հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել էր, որ բանկային քարտը կորցրել է, և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել: Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ կատարած քաղաքացու ինքնությունը: 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ 30-ամյա քաղաքացու բանկային քարտը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder