Ճապոնիայի վարչապետը նոր ընտրությունների շեմին խոստացել է կասեցնել սննդի օգտագործման հարկը
Քաղաքական
11:10 20/01/2026
Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը նոր ընտրությունների շեմին խոստացել է կասեցնել սննդի օգտագործման հարկը

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է առաջիկա ուրբաթ օրը խորհրդարանի ստորին պալատը լուծարելու և առաջիկայում նոր համազգային ընտրություններ նշանակելու մասին։

Նա խոստացել է 2 տարով կասեցնել սննդի հարկը՝ 8%, կրկնելով իր մրցակիցների առաջարկները։

CNN-ի փոխանցմամբ, ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող երկրի պաշտոնյան հարկի նվազեցումը առաջացնելու է հսկայական բաց պետական եկամուտների համատեքստում։ Ճապոնիայում գործում է սննդի օգտագործման համար նախատեսված հարկ՝ 8 տոկոս,  այլ ապրանքների ու ծառայությունների օգտագործման համար հարկը կազմում է 10 տոկոս։

Տակաիչին ասել է, որ սննդի հարկից երկու տարով ազատումը կմեղմի տնային տնտեսություններին կենսապահովման ծախսերի աճի հետևանքով հասցված հարվածը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճապոնիայի վարչապետը նոր ընտրությունների շեմին խոստացել է կասեցնել սննդի օգտագործման հարկը