2021 թվականի համեմատ 65%-ով ՀՆԱ-ում կրճատվել արտահանումը. Սուրեն Կարայան
Տնտեսություն
13:41 20/01/2026
Հայաստան

2021 թվականի համեմատ 65%-ով ՀՆԱ-ում կրճատվել արտահանումը. Սուրեն Կարայան

«Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ իր մասնաբաժնով 2018 թվականի համեմատ  նվազել է գրեթե 9 %-ով»,-Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը։

Նրա խոսքով, եթե գանահտեն վիճակը, ապա կարող են ասել, որ 2025 թվականին հասել ենք պատմական մինիմումի։

«Մշակող արդյունաբերությունը համախառն ներքին արդյունքում կկազմի մոտ 9 %, նման պատկեր վաղուց չի գրանցվել»,- ասաց նախկին նախարարը՝ հավելելեով.

«Եվրոպական երկրներում Մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ կազմում է 24 %, աբյց նույնիսկ այդ ցուցանիշի դեպքում  խթանում են մշակող արդյունաբերությունը»։

Կարայանը նշեց, որ խնդիրը Հայաստանի համար ամենակարևորն է, որովհետև դրանով է պայմանավորված արտահանման ծավալների անկումը։

 «2021 թվականի համեմատ 65% կրճատվել արտահանումը ՀՆԱ-ում և 12%՝ զուտ ծավալի մասով։ Սա խոսում է նրա մասին որ մեր տնտեսությունն այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը»,- ասաց Սուրեն կարայանը։

Ըստ նրա՝ Սամվել կարապետյանի ծրագրով նախատեսված 150-200 մլրդ դրամ ներդրում անելը տարեկան 300-500 մլրդ դրամի ուղղակի ներդրումներ կբերի տնտեսության մեջ և 5 տարվա մեջ մշակող արդյունաբերության տոկոսը կրկնապատկվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2021 թվականի համեմատ 65%-ով ՀՆԱ-ում կրճատվել արտահանումը. Սուրեն Կարայան