Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ախթալայի կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50-60 աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։մի խումբ աշխատակիցներ գործադուլ են անում։
Գործադուլավորների խոսքով՝ ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին։
«Քաղաքացու ձայնը»-ին հասած տեղեկություններով՝ կոմբիտատի ղեկավարությունը գործադուլավորներին առաջարկել էր բանակցողների խումբ կազմել, հանդիպել և քննարկել առաջադրված պահանջները։
Ամենայն հավանականությամբ, բանակցություններն արդյունք չեն տվել։ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապաարկել՝ մրցունակ աշխատավարձով աշխատանքի հրավիրելով հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար։