Միքայել Սրբազանի մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Քաղաքական
14:38 21/01/2026
Հայաստան

Միքայել Սրբազանի մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել է Միքայել Սրբազանի հետ:

«Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ:

Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային:

Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է, ով այս իշխանությունների բռնաճնշումների և Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով ազատությունից զրկվել է և շարունակական ապօրինի հետապնդումների տակ է»,- գրել է Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder