Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան աhաբեկչnւթյnւն, պարզապես հնարավոր չէ բնորոշել. Աբրահամյան
Քաղաքական
09:33 21/01/2026
Հայաստան

Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան աhաբեկչnւթյnւն, պարզապես հնարավոր չէ բնորոշել. Աբրահամյան

«Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա գրել է. «Պետական մեքենայի գործադրմամբ, ճնշումներ, սպառնալիքներ և շանտաժ, որը հաճախ ուղեկցվում է ազատությունից զրկելու ակնարկներով:

«Դեռ չեմ խոսում իրավունքի կամայական կիրառումների կամ առհասարակ դրա բացակայության մասին:

Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում են ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել»։

Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ, փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

«Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։

Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել»,- նշված է թեմի հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան աhաբեկչnւթյnւն, պարզապես հնարավոր չէ բնորոշել. Աբրահամյան