Սառը կապույտից մինչև սալորաչրագույն. 2026 -ի գույները՝ ըստ Pinterest-ի
Աշխարհում
15:27 21/01/2026
Աշխարհ

Սառը կապույտից մինչև սալորաչրագույն. 2026 -ի գույները՝ ըստ Pinterest-ի

Հանգիստ և պաստելային գույները այլևս նորաձև չեն։ Pinterest-ի վերլուծաբանները թվարկել են 2026 թվականի ամենանորաձև գույները։ Նրանց կարծիքով, սառը կապույտը, նեֆրիտը, սալորաչիրագույնը, խուրմայի գույնը կենտրոնական տեղ են գրավում։

«Երկար ժամանակ ամենաապահով ընտրությունը հանգիստ և չեզոք մնալն էր։ Հիմա մարդիկ պատրաստ են ավելինի։ Pinterest-ի գունապնակը դա սեփական զգացմունքների և փորձարկումներ անելու ցանկության բարձրաձայն արտահայտություն է», - բացատրել են փորձագետները։

Ավելի վաղ  Pantone Color Institute-ը 2026 թվականի գույնն էր հայտարարել Cloud Dancer-ը՝  մեղմ և օդային սպիտակ՝ նշելով, որ մարդիկ արդեն հոգնել են ծանր և պայծառ երանգներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder