Բա դուք եկել էիք թալանածը հավաքեիք, որ ժողովրդին տայի՞ք, թե՞ դրա հաշվին պարգևավճար ստանայիք. Աննա Գրիգորյան
Քաղաքական
21:20 21/01/2026
Հայաստան

Բա դուք եկել էիք թալանածը հավաքեիք, որ ժողովրդին տայի՞ք, թե՞ դրա հաշվին պարգևավճար ստանայիք. Աննա Գրիգորյան

«Պարգևավճարների թեման  շատ մեծ սոցիալական անարդարության զագացողություն է առաջացրել մեր ժողվորդի մոտ, անարդար էր նաև մեզ տրված պարգևավճարը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը;

Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարությանը թե այդ դեպքում թող ընդդիմադիրները վերադարձնեին պարգևավճարները՝ Գրիգրյանը տարակուսեց, որ այդ դեպքում այն կրկին կբաժանեին ՔՊ-ականների մեջ։

«Իսկ եթե իսկապես ուզում եք հասկանալ, որտեղ են գնացել այդ գումարները, ես առաջարկում եմ, եկեք գնանք, առանց կամերաների տանենք, ցույց տանք, թե որտեղ են գնացել այդ գումարները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մեկնաբանելով հնչած միտքը, թե «թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել»՝ Աննա Գրիգորյանն ասաց. «Բա դուք եկել էիք թալանածը հավաքեիք, որ ժողովրդին տայի՞ք, թե պարգևավճար ստանայիք, սա ուղղակի աբսուրդ է։ Հետո  խոսք է գնում ծրարների մասին, եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչու՞ եք դուք նույնը անում, ուղղակի պետական բյուջեից։ Խոսվում եք Միքայել Մինասյանի մասին և այլն․ մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք, դա դուք եք։ Եթե ապացուցեք, որ ես կամ իմ գործընկերները տասը դրամ վերցրել ենք, ապա ես մանդատս վայր եմ դնում»։

Նա նշեց, որ Հայաստանում ամեն հինգերորդը աղքատ է, դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ, մոտ 6000-7000 դրամով գնաճն ավել է, քան նվազագույն աշխատավարձը;

«Էլ չեմ ասում 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թոռների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարության ուղիղ դրսևորում է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հստակ ասեցի, որ վերադարձված թալանի 0.00001% -ը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա։ 2018 թվականից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը, մենք ասել ենք՝ 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք 0 կոռուպցիային։ Այո, այս որոշման արդյունքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը ձգտելու է զրոյի։Ինչ վերաբերվում է աղքատությանը մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը։ Պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը։ Սա ներդրում է այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder