Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուսի արձան հերթակն այցելության ընթացքում երգիչ Սարոն գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվում է նրա օծանելիքով։
Սոցցանցերում տարածված տեսանյութից երևում է՝ հարցից հետո Ծառուկյանը մի լավ ծիծաղում է, հետո խոստանում, որ երգչին կնվիր օծանելիքը։
Այսօր ինսթագրամի իր էջում երգիչը տեղեկացնում է, որ ստացել է նվերը։ Նա չի բացահայտում, թե ինչ օծանելիք է։
«Էդքան հարցնում էիք, արչդեն ես ունեմ դուխին, պարոն ծառուկյան ջան, շատ-շատ մերսի, շատ ուժեղ հոտ է»,-ասում է Սարոն ու հետևորդներին առաջարկում գուշակել նոտաները։
Նա չի բացառում, որ ճիշտ գուշակողի համար ևս մեկ օծանելիք խնդրի Գագիկ Ծառուկյանից։
Մեկնաբանություներից մեկում նշվում է, որ այն արևելյան օծանելիք է, արևելյան օծանելիք է: Վերին նոտաներն են՝ լավանդա, բերգամոտ, կիտրոն և ռեհան, միջին նոտաներն են՝ խնձոր, դարչին, մեխակ և գերանիում, հիմնական նոտաներն են՝ մուշկ, կաղնու մամուռ, պաչուլի, վանիլ, մայրի և լաբդանում:
Օգտատերը նշել է նաև օծանելիքի անունը։ Երևանյան օծանելիքների խանութների օնլայն էջերում առկա տեղեկատվության համաձայն, օծանելիքի 100 գրամը 120 հազար դրամ է։