Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետք է ամոթից գետինը մտնեն նման աղքատության խնդիրների ֆոնին, ոչ թե ասեն՝ պետք է գոհ լինեք, որ պարգևավճար ենք ստանում. Մեսրոպ Առաքելյան
Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, թե նախկինում պետական պաշտոնյաները ծրարներով, առձեռն էին պարգևավճարներ ստանում, իսկ հիմա գործող կառավարությունը թափանցիկ է աշխատում և կատարողականների հիման վրա են բազմամիլիոնանոց պարգևավճարները բաժանում։ «Կարծում եմ, որ մեր հանրությունը, եթե չասեմ, որ պետք է գոհ լինի, ապա՝ գոնե չպետք է զայրանա սրանից»,- հայտարարեց ֆինանսների նախարարը։ Վերոնշյալ հայտարարությունները մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։
Մ. Առաքելյան-Եթե ֆինանսների նախարարը տիրապետում է տեղեկատվության, որ պաշտոնյաները ծրարով աշխատավարձ էին ստանում, ապա ես հիմա իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում, ֆինանսների նախարարին հրավիրել հարցաքննության։ Որովոհետև, այո, նախկինում նման խոսակցություններ կային, բայց պետական պաշտոնյան ոչ թե պետք է ասեկոսեներով զբազվի, այլ, եթե փաստեր ունի, ներկայացնի դրանք։ Բայց այս 7-8 տարվա ընթացքում այդպես էլ մի հատ ծրարով ստացող, առավել ևս՝ ծրար բաժանող պաշտոնյա չձերբակալվեց։
Սա խոսում է նաև այն մասին, որ այս իշխանությունը, որոը նաև նախկինում կատարված հանցագորւծությունների կոռուպցիոն երևույթների բացահայտման խոստումներ էր տվել, ընդհանրապես ի կատար չի ածել։ Սա օրինակ է, հենց իրենց ասելով, թե արդյունավետ են աշխատում՝ 0 արդյունավետության մասին։ Եվ ընդհանրապես արդյունավետությունը կենացներով չեն չափում, արդյունավետության չափման համար կան բազմաթիվ մեխանիզմներ, իսկ այս կառավարությունն իր բոլոր խոստումներն ու ծրագրերը տապալել է՝ անվտանգային, միջազգային հարաբերությունների, սոցիալ-տնտեսական։ Առավել ևս, եթե ֆինանսների նախարարին արձագանքենք, ապա հիշեցնենք, որ 2021 թվականի ՔՊ-ի նախընտրական ծրագրում ասվում էր, որ աղքատությունը 26 %-ից պետք է հասներ 13 %՝ առնվազն երկու անգամ կրճատվեր, այնինչ հիմա 26 %-ից ընդամենը 23 % է դարձել։ Նվազագույն աշխատավարձը պետք է դառնեին 85 հազար դրամ՝ չեն դարձել, թոշակները՝ նվազագույն 62 հաղար դրամ, կրկին չեն դարձել։
Այսինքը, բոլոր այն սոցիալ-տնտեսական խոստումնեը, որոն 2021 թվականին ՔՊ-ն տվել էր՝ ի կատար չեն ածվել։
Ընդհանրապես, ծրագրային պարտվորությունները չկատարելու համար, ոչ միայն պարգևավճար պետք է չտան, այլև աշխատանքից պետք է ազատեն։ Ես հուսով եմ, որ առաջիկայում ժողվուրդն, ինչպես ֆինանսների նախարարան է ասում, իր ջղայնությունը քվեարկությունով կարտահայտի։
Panorama.am-Դուք որպես նախկինում ԱՍՀ նախարարի պաշտոն զբաղեցրած անձ՝ պատկերացնո՞ւմ ունեք այն կատարողականների բովանդակությունների , ձևի մասին, որոնց հիման վրա նախորդ տարի միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանվեցին։
Մ. Առաքելյան-Այն կարճ ժամանակը, որ ես աշխատել եմ այդ պաշտոնում, բնական է, նախարարները պարգևավճարներ են ստացել, բայց ես հրաժարվել եմ, պարգևավճարներ չեմ ստացել, հետևաբար այդ կատարողականի գործընթացի մեջ չեմ եղել։ Բայց կատարողականը կա և յուրաքանչյուր նախարար կառավարության ծրագրից ելնելով ներկայացնում էր իր գործունեության ծրագիրը, որը հետագայում, երբ կառավարության աշխատանքների հաշվետգվությունը ներկայացվում է ԱԺ, այնտեղ ներառվում է։ Բայց միայն այն սոցիալ-տնտեսական փաստերը, որոնք հրապարակված են, և որոնք չեն կատարվել՝ այդքանը բավարարա է, որ այս մարդիկ ամոթից գետինը մտնեն այս աղքատության և սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին, քան թե մեծ-մեծ խոսեն՝ թե բա մի հատ էլ պետք է գոհ լինեք, որ մենք պարգևավճար ենք ստանում։
Panorama.am -Բազմամիլիարդանոց պարգևավճարներ բաժանելու մյուս հիմնավորումն էլ այն է, որ կոռուպցիոն ռիսկերն են վերացնում։
Մ.Առաքելյան- Այն ընդհանրապես չափանիշ չէ, որովհետև բազմաթիվ հանցագործություններ, նաև՝ իրավապահների կողմից, այս իշխանության օրոք էլ են բացահայտվում։ Կոռուպցիան կանխարգելելու համար չպետք է շեշտը դնել աշխատավարձը բարձրացնելու վրա, այլ կոռուպցիոն մեխանիզմենրի և ռիսկերի զսպման համակարգ պետք է դրվի, որ պետական ծառայողի գործառույթներն այնպիսի ձևով կանոնակարգվեն, որպեսզի նվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Այն ամենևին էլ մի քանի միլին դրամ աշխատավարձով կամ պարգևավճարով չէ, երբ նախարարություններ կան, որ 1 մլրդ դոլարի բյուջե ունեն, ուր մնաց, որ 1 մլրդ դոլարանոց բյուջե կառավարող նախարարը 10 հազար դոլար պարգևավճարով կոռուպցիոն ռիսկերից հետ մնա։ Այստեղ միանշանակ տրամաբանություն չկա, այլ մեխանիզմներով պետք է այս ամեն ինչի դեմն առնել։