Այո, պարտքն աճել է և ինչ-որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան, որ տրիլիոններով ունեն, ինչո՞ւ ենք այդ միլիարդից խոսում. Ֆինանսների նախարար
Տնտեսություն
13:18 21/01/2026
Հայաստան

Այո, պարտքն աճել է և ինչ-որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան, որ տրիլիոններով ունեն, ինչո՞ւ ենք այդ միլիարդից խոսում. Ֆինանսների նախարար

«Այո պարտքն աճել է և ինչ-որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան որ տրիլիոններով ունեն, ինչու ենք այդ միլիարդից խոսում, հիմա պետք է խոսենք դրա համամասնությունից»,-նախորդ տարվա ամփոփոիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին պարտք/ՀՆԱ-ն 52 %-էր, հիմա 48 %-է և պնդեց, որ դա խոսում է այն մասին, որ պարտքը սպասարկելու հնարավորություններն ավելի են մեծացել՝ մոռանալով  հիշեցնել, որ դրամի արժեզրկման շնորհիվ է, որ գործող կառավարությանը օրոք պարտք/ՀՆԱ մոտ 60 %-ի հասնելուց հետո հնարավոր եղավ հասնել 50-ի մոտակայքը։

«Այն ծախսերը, որ մենք արել ենք պարտք՝ պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավորություն է եղել մեր եկամուտները մեծացնել այնպես, որ  մենք շարունակում ենք խնդիրներ չունենալ մեծացող պարտքը սպասարկեու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը և այս առումով «ՖԻՏՉ»-ի վերջին դրական գնահատականը բավական պահպանողական համարեց։

«Ես մեծ առարկություններ, թե՛ Աժ-ում և թե՛ մեր լրատվական դաշտն ուսումնասիրելիս, չեմ տեսել այն մասին, թե որ ծրագիրն է անիմաստ իրականացնել, կամ որևէ խոշոր ծրագիր, որ ասեն՝ ինչու եք սրա վրա էսքան գումար ծախսում էն էլ՝ պարտքով»,- ասաց Հովհաննիսյանը և, պնդելով, որ պարտքերը չեն ներգրավում ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, շարունակեց. «Իսկ մեր կանոն ասում է, որ կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան մեր դեֆիցիտն է, մեր դեֆիցիտը նախատեսվում է 4.5 %, բայց կապիտալ ծախսերը 6 % են։ Կարելի է ասել, որ ամբողջ պարտքն ուղղվել է կապիտալ ծախսեր իրականացնելուն»։

 նախարարաի խոսքով՝ կապիտալ ծախսերի մեծ մասը պաշտպանության ոլորտին են ուղղվում, այնուհետև ճանապարհաշինությունը, դպրոցաշինությունը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder