Արարատ-Արմենիան սենեգալցի նորեկ ունի
Սպորտ
18:09 21/01/2026
Հայաստան

Արարատ-Արմենիան սենեգալցի նորեկ ունի

Սենեգալցի հարձակվող Ալիուն Նդոուրը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքերը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Զյուլտե-Վարեգեմը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder