Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թաիլանդցի թոշակառուն գնել է ավելի քան 4500 վիճակախաղի տոմս և դարձել միլիոնատեր
Թաիլանդում մի տարեց տղամարդ շահել է պետական վիճակախաղի ջեքփոթը՝ ստանալով ընդհանուր առմամբ 9.1 միլիոն բատ (ավելի քան 293,000 դոլար)։ Շահումի մասին հաղորդում է The Bangkok Post-ը։
«Նրա շահումները ստացվել են միայն հունվարի 17-ի վիճակահանության ժամանակ վերջին երկու թվանշանների՝ 02-ի համընկնման շնորհիվ», - նշվում է հոդվածում։
Թերթը պարզաբանում է, որ հաղթողը մոտ 13,000 դոլար է ծախսել 4,580 վիճակախաղի տոմսերի վրա։
«Գնորդը գրեթե սրտի կաթված է ստացել», -ասվում է սոցիալական ցանցերում շահումների մասին գրառման մեջ։
Հոդվածի համաձայն՝ սա տղամարդու առաջին հաջողակ շահումը չէ։ Հունվարի 2-ին նա շահել է ավելի քան 96,000 դոլար՝ շնորհիվ 16 թվի և 1,500 վիճակախաղի տոմսերի։ Մեկնաբանություններում շատ օգտատերեր հարցրել են, թե հաջորդը որ թվերի վրա է նա խաղադրույք կատարելու։