Տիկին Լիլիթ Ստեփանյանը նեղսրտեց, զայրացավ և ինձ արգելեց խոսել սոցիալական թեմաներով. Իր քայլը հիմնավորեց Թադևոս Ավետիսյանը
Հասարակություն
17:07 21/01/2026
Հայաստան

Տիկին Լիլիթ Ստեփանյանը նեղսրտեց, զայրացավ և ինձ արգելեց խոսել սոցիալական թեմաներով. Իր քայլը հիմնավորեց Թադևոս Ավետիսյանը

«Երեկ հայտարարությունների ժամին խոսում էի սոցիալական պաշտպանության ոլորտում այս կառավարության չիրականացրած խոստումների մասին, բերում փաստեր, բայց տիկին Լիլիթ Ստեփանյանը նեղսրտեց, զայրացավ, ինձ արգելեց խոսել սոցիալական թեմաներով, հետևաբար, շառից-փորձանքից հեռու մնալու համար,  այսօր ես հարցս ուղղում եմ ՆԳ նախարարին»-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորն ասաց, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, որ վարորդական վկայականներ ստանալու քննությունների համար հաշվառման և գրանցման ստորաբաժանումներում ամիսների հերթեր կան։

 «Ժողովրդի լեզվով ասած, պարզ մի կտոր հաց աշխատելու համար վարորդական իրավունքն էլ է անհրաժեշտ, բայց ամիսներով սպասեցնել են տալիս»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և բացատրեց, որ քաղաքացիները դիմում են և մինչև հունիս-հուլիս հերթեր կան, որպեսզի թեսթը հանձնած քաղաքացիները գործնական քննությունները հանձնեն։

Ավետիսյանը նշեց, որ հարցը վերբերում է առաջին քննությանը, և նախարարության ներդրած նոր գրանցման համակարգի գործարկումից հետո գործն առաջ գնալու փոխարեն հետնահանջ է գրացում։

«Իրականում ոչ թե նահանջ ունենք հարցի քննարկման, այլ առաջընթաց։ Դուք էլ նշեցիք, որ մենք ներդրել ենք հերթագրման նոր համակարգ»,-հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ վստահեցնելով, որ նոր համակարգով քաղաքացին է ընտրում գործնական քննություն հանձնելու օրը և վայրը։

Սարգսյանը, այնուամենայնիվ ընդունեց, որ Երևանի քննական ստորաբաժանումը ծանրաբեռնված է աշխատում, բաց կան մարզային ստորաբաժանումներ, որոնք չունեն այդ ծանրաբեռնվածությունը։

Թադևոս Ավետիսյանը ասաց, որ ինքը փորձել է դիմել և Երևանում հնարավոր է եղել գրանցվել 6 ամիս հետո, իսկ Վայոց Ձորում 3 ամիս հետո։ Նա պահանջեց գործուն քայլեր ձեռնարկել։

ՆԳ նախարարան էլ պնդեց, թե իր ուսումնասիրություններն էլ հակառակի մասին են խոսում, որ հերթերի ժամկետը կրճատվել է, բայց և նշեց, որ Երևանի ստորաբաժանումը համալրում են նոր մեքենաներով և մասնագետներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիկին Լիլիթ Ստեփանյանը նեղսրտեց, զայրացավ և ինձ արգելեց խոսել սոցիալական թեմաներով. Իր քայլը հիմնավորեց Թադևոս Ավետիսյանը