Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց»,- գրել է Հունանյանը։
Նշենք, որ վերջերս Հռիփիմե Հունանյանը քննադատության կենտրոնում էր հայտնվել արած հայտարարության պատճառով։ Նա ԱԺ նիստում ունեցած ելույթում մասնավորապես ասել էր. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»։
Հռիփսիմե Հունանյանն ընտրվել էր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 2025 թ. հոկտեմբերի 2-ին։
Հ. Հունանյանն 2003թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը, աշխատել է տարբեր ԲԿ-ներում՝ բուժքույր։ Հանձնաժողովի նախագահ ընտրվելու հարցի քննության ժամանակ ԱԺ-ում նա ասել էր. «Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Շատ էլ որ ես չեմ գնացել բարձագույն կրթական հասատատություն ստանալու կրթություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում»։
