Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անմեղության կանխավարկածը մեր երկրում բռնաբարվել է բոլոր առումներով. Բագրատ Սրբազան
«Շատ տպավորիչ է ինձ համար, որ մեր մասին 35 հատորանոց գրքեր կան»,-արձագանքելով հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցներին՝ հայտարարեց «Սրաբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ասաց, օրար առաջ ՔԿ աշխատակիցները եղել են Տավուշի մարզի Շամշադինի Նավուր բնակավայրում, փորձել են գտնել զենք-զինամթերք։
«Ներկայացվածը մի քիչ կիսատ է, վերջերս ՔԿ-ն այցելել է Նավուր գոյւղԼ Չեմ չափազանցնում, այնտեղ երկու կարևոր հրետանիներ կան, դա թող ավելացնեն ապացույցների մեջ»,-ասաց Սրբազանը։
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածը հարգելու մասին դատախազի հայտարարությանը, ապա Սրբազանն ասաց.
«Կներեք արտահայտության համար, հարգելի դատարան, անմեղության կանխավարկածը մեր երկրում բռնաբարվել է բոլոր առումներով»։