Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր երեխաների արտաշիրիմում անելը մի օրվա գործ է. Ինչքա՞ն կարելի է խաբել, գնանք Ալիևի՞ն խնդրենք. Արցախցի
2023 թվականին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին զոհվեց Արթուր Արզումանյանը։ Նրա հայրը՝ Բորիկ Արզումանյանն այսօր կառավարության շենքի դիմաց էր։
«Մեզ արդեն երկու տարուց ավելի է՝ խաբում են։ Սուտասանը 8 տարի է՝ մեզ խաբում է։ Եկավ այնտեղ 2018-ին ասաց, Արցախը Հայաստան է, և վերջ, մենք էլ ասեցինք ավելի լավ է սա լինի, քան Սերժն ու Քոչարյանը։ Վերջում տներներս քանդեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բ. Արզումյանը։
2023-ի սեպտեմբերից, ըստ նրա, դիմել են կառավարությանը՝ խնդրելով արտաշիրմում իրականացնել, որդու և զոհված մյուս հարազատների մասունքները տեղափոխել ու ամփոփել Հայաստանի տարածքում։ Հանդիպումներ ենք ունեցել, պարզվում է, սաղ սուտ է եղել»,-ասում է արցախցի տղամարդը։
Արզումյանը 68 տարեկան է, ասում է՝ չի մոռանում Արցախ վերադարձի մասին, այնտեղ է ծնվել, մանկությունն անցկացրել, հարազատների հետ ապրել։
«Ինքը կարա մոռանա, ես չեմ կարող մոռանալ։ Առևտուր է անում, այսօր բենզին է բերում, վաղը վերմիշել կբերի, արտաշիրիմում անելը մի օրվա գործ է։ Նրանց վրա որևէ բան չկա, անտեր վիճակ է։ Մենք խնդրում ենք մեր երեխեքին արտաշիրիմում անել, բերել այստեղ։ Ուրիշ բան չենք ասում։ Անհայտ կորածներն էլ են մեր երեխաները, բայց զոհվածներին փնտրել պետք չի, հարազատները նրանց տեղը գիտեն։ Եթե ինքը չի կարողանում, Ալիևն է Հայաստանի հարցերը որոշում, ուղիղ գնանք, Ալիևին խնդրենք, խի՞ ենք իրեն խնդրում։ Գնանք իրենց տամոժնին ասենք, մեզ ընդունեք, մենք անտիրական վիճակում ենք, թողեք, գնանք, մեր երեխաներին բերենք»,-ասաց Բ. Արզումանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։