Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարանցիկ կապերի հաստատումը. Գիորգի Կախիանի
Քաղաքական
18:50 22/01/2026
Տարածաշրջան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարանցիկ կապերի հաստատումը. Գիորգի Կախիանի

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարանցիկ կապերի հաստատումը կարելի է միայն ողջունել։  Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանին։

Նա նշեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի մեջ էին, և հակամարտությունը ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ տարածաշրջանի համար. «Խաղաղության հաստատմամբ տարածաշրջանի գրավչությունը միջազգային ներդրումների համար էլ ավելի կբարձրանա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder