Սաակաշվիլին ճաղերի հետևից հեղաշրջմամբ է սպառնում Վրաստանի իշխանություններին
Քաղաքական
21:56 22/01/2026
Տարածաշրջան

Սաակաշվիլին ճաղերի հետևից հեղաշրջմամբ է սպառնում Վրաստանի իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ, բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին դատարանում հայտարարել է, որ ազատության մեջ լինելու դեպքում մեկ շաբաթում կարող է տապալել Վրաստանի կառավարությունը։

Հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը քննել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու վերաբերյալ գործը։

«Եթե ես ազատ լինեի և կարողանայի տեղաշարժվել, դրանք կավարտեի մեկ շաբաթում», - ասել է Սաակաշվիլին։

Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ինքը «մարտական ​​​​վիճակու է» և պատրաստ է կրկին մասնակցել «Վրաստանում լուրջ ճգնաժամի» լուծմանը՝ պատրաստակամ լինելով օգտագործել իր փորձն ու կապերը։

Սաակաշվիլուն Վրաստանում մեղադրանք է առաջադրվել հինգ քրեական գործով, այդ թվում՝ վրացի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի, բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածների ներում շնորհելու, պետական ​​​​միջոցների յուրացման, 2007 թվականի բողոքի ցույցը ցրելու և սահմանի անօրինական հատման համար։ Չորս դատավճիռների համաձայն՝ Սաակաշվիլին պետք է կրի իր պատիժը մինչև 2034 թվականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder