Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում համատարած կերպով խախտվում են աշխատանքային իրավունքները. ԵԽ-ն եզրակացություններ է հրապարակել
Հայաստանում համատարած կերպով խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Եվրոպական սոցիալական խարտիայի՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ հոդվածներներով սահմանված երաշխքիները մեր երկրում չեն պահպանվում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (ՍԻԵԿ) հրապարակած աշխատանքային իրավունքների վերաբերյալ 2025 թվականի զեկույցում։
Panorama.am-ին ԵԽ-ից հայտնում են, որ Եվրոպական սոցիալական խարտիայի մասնակից պետությունների գործունեության այս իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխիքի թերությունները եվրոպական շատ երկրներում։
Իր 2025 թվականի եզրակացություններում եվրոպական կոմիտեն ուսումնասիրել է, թե արդյոք Հայաստանում իրավիճակը համապատասխանում է Եվրոպական սոցիալական խարտիայի հետևյալ հոդվածներին.
Հոդված 2 - Արդար աշխատանքային պայմանների իրավունք,
Կետ 1 - Խելամիտ աշխատանքային ժամանակ
Հոդված 3 - Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունք, Կետ 1 - Անվտանգության և առողջության կանոնակարգեր
Հոդված 4 - Արդար վարձատրության իրավունք, Կետ 3 - Կանանց և տղամարդկանց միջև խտրականության բացառումը վարձատրության հարցում
Հոդված 5 - Կազմակերպվելու իրավունք
Հոդված 6 - Կոլեկտիվ բանակցությունների իրավունք
Կետ 1 - Համատեղ խորհրդակցություններ
Կետ 2 - Բանակցային ընթացակարգեր Կետ 4 - Կոլեկտիվ գործողություններ
Հոդված 20 - Հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք զբաղվածության և մասնագիտության հարցերում՝ առանց սեռի հիման վրա խտրականության։
Կոմիտեն եզրակացրել է, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում այս հոդվածներից որևէ մեկին, անհամապատասխանության 8 եզրակացություն է ներկայացվել, այն դեպքում երբ համապատասխանության վերաբերյալ որևէ եզրակցություն չի ներկայացվել։
Եխ փորձագետները մտահոգություն են հայտնել, որ չնայած որոշ առաջընթացին, Եվրոպական սոցիալական խարտիայով պաշտպանված աշխատանքային հիմնական իրավունքների երաշխիքի հարցում շատ մասնակից պետություններ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։
Կոմիտեի 2025 թվականի եզրակացությունները հստակեցնում են, որ էական մարտահրավերների թվում շարունակում են մնալ աշխատանքային ժամերի ավելացումը, գենդերային հիմքով վարձատրության անհավասարությունը։
Կոմիտեն ուսումնասիրել է աշխատանքային իրավունքների երաշխիքները մոտ երեք տասնյակ երկրներում, այդ թվում՝ Անդորրայում, Ադրբեջանում, Ավստրիայում, Էստոնիայում, Վրաստանում, Գերմանիայում, ՀունգարիայումԼատվիայում, Լյուքսեմբուրգում, Սերբիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Միացյալ Թագավորությունում։