Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը Գրենլանդիայի բնակիչներից յուրաքանչյուրին 1 միլիոն դոլար կառաջարկի. Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի համար 1 միլիոն դոլար առաջարկելու հնարավորությունը, եթե կղզին քվեարկի Միացյալ Նահանգներին միանալու օգտին։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։
«Նա քննարկում է Գրենլանդիայի (57,000 բնակչություն ունեցող) բնակիչներին 1 միլիոն դոլար առաջարկելու հնարավորությունը... եթե նրանք քվեարկեն Միացյալ Նահանգներին միանալու օգտին», - նշվում է հոդվածում։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են չգնալ կղզու բռնագրավման ճանապարհով՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։