Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, թե ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում․ Զելենսկի
Քաղաքական
19:52 22/01/2026
Աշխարհ

Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, թե ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում․ Զելենսկի

«Ճիշտ մեկ տարի առաջ, հենց այս ֆորումում, ես ասացի, որ Եվրոպան պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվել: Մեկ տարի է անցել, և ոչինչ չի փոխվել»,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։

Նա նաև հիշեցրել է, որ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի բանտում է, իսկ Պուտինը՝ ոչ։

« Ո՞վ է պատասխան տալու, եթե Պուտինը հարձակվի Լիտվայի կամ Լեհաստանի վրա։ Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, որ ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում։ Բայց իրականում ոչ ոք չի տեսել, թե ինչպես է Դաշինքը գործում»,-ասել է Զելենսկին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, թե ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում․ Զելենսկի