Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սաակաշվիլին ճաղերի հետևից հեղաշրջմամբ է սպառնում Վրաստանի իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ, բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին դատարանում հայտարարել է, որ ազատության մեջ լինելու դեպքում մեկ շաբաթում կարող է տապալել Վրաստանի կառավարությունը։
Հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը քննել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու վերաբերյալ գործը։
«Եթե ես ազատ լինեի և կարողանայի տեղաշարժվել, դրանք կավարտեի մեկ շաբաթում», - ասել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ինքը «մարտական վիճակու է» և պատրաստ է կրկին մասնակցել «Վրաստանում լուրջ ճգնաժամի» լուծմանը՝ պատրաստակամ լինելով օգտագործել իր փորձն ու կապերը։
Սաակաշվիլուն Վրաստանում մեղադրանք է առաջադրվել հինգ քրեական գործով, այդ թվում՝ վրացի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի, բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածների ներում շնորհելու, պետական միջոցների յուրացման, 2007 թվականի բողոքի ցույցը ցրելու և սահմանի անօրինական հատման համար։ Չորս դատավճիռների համաձայն՝ Սաակաշվիլին պետք է կրի իր պատիժը մինչև 2034 թվականը։