Չորս մարզերում սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
10:58 23/01/2026
Հայաստան

Չորս մարզերում սպասվում է քամու ուժգնացում

Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։ Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։

ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չորս մարզերում սպասվում է քամու ուժգնացում