ՀԱԵ-ն դատարանի միջոցով պահանջում է, որ Ստեփան Ասատրյանն ազատի Հովհաննավանքն ու վերադարձնի բնակարանը
Իրավունք
11:53 23/01/2026
Հայաստան

ՀԱԵ-ն դատարանի միջոցով պահանջում է, որ Ստեփան Ասատրյանն ազատի Հովհաննավանքն ու վերադարձնի բնակարանը

Հայ Առաքելական Եկեղեցին 2 դատական հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) դեմ։

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ եկեղեցին պահանջում է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ հայցադիմումը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր մանուկ Մարգարյանին։

Երկրորդ հայցով ՀԱԵ-ն խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայ Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ կարգալույծ հռչակված քահանային և իր հետ բնակվող անձանց վտարելով նշված բնակարանից։ Հայցադիմումը մուտք է արվել հունվարի 22-ին։ Այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Բունիաթյանին։

Եկեղեցին պահանջում է Ստեփան Ասատրյանից բռնագանձել նաև այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարը։

Արձագանքելով հայցերին՝ կարգալույծ արված քահանան գրել է.

«Գարեգին (Կտրիճ) Ներսիսյանն ինձ դատի է տվել, օկ, կհանդիպենք դատարանում, բայց դու կգաս, տեղդ ուրիշի չուղարկես։ Արշակունյաց VS Վեհարան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder