«Հրապարակ». ՊԵԿ ղեկավարի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ վերջինս չի տիրապետում իրավիճակին
Օրվա մամուլ
08:26 23/01/2026
Հայաստան

«Հրապարակ». ՊԵԿ ղեկավարի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ վերջինս չի տիրապետում իրավիճակին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտնում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է, ինչի հետեւանքն են նաեւ ՊԵԿ-ում վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։

Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ sms հաղորդագրությամբ, առանց որեւէ հոդաբաշխ բացատրության, ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder