Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկանի սպանության գործով առաջին նիստն է
Քաղաքական
16:48 23/01/2026
Հայաստան

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկանի սպանության գործով առաջին նիստն է

Երևանի քրեական դատարանում այսօր տեղի կունենա Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ու նրա ոստիկան ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով առաջին դատական նիստը։

Քրեական գործը դատարան ստացվել է հունվարի 12-ին։ Նույն օրը 28 փաթեթ իրեղեն ապացույցի հետ այն հանձնվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանին։

Գործով անցնում է երկու մեղադրյալ։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակել է իր համագյուղացի և ընկեր Գևորգ Հարությունյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, Վալոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին վրեժի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանելուն, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն՝ պայմանավորված իր հարազատ եղբոր՝ Գրիգոր Սոսի Օհանյանի, 2025թ. փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանության հանգամանքով:

Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Լևոնի Գրիգորյանին, Արծրուն Անուշավանի Գալստյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder