«Ժողովուրդ». Մի շարք պաշտոնատար անձինք չեն պահպանել մրցույթով մասնակիցներին ներկայացված պահանջները
Օրվա մամուլ
08:07 23/01/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Մի շարք պաշտոնատար անձինք չեն պահպանել մրցույթով մասնակիցներին ներկայացված պահանջները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2022 թվականի ապրիլի 19-ին «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովի կողմից վավերացվել է։

Համաձայնագրի հիման վրա կայացված մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱրմՋիՓիԷս» ՍՊ ընկերությունը։ Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների, մի շարք պաշտոնատար անձինք չեն պահպանել մրցույթով մասնակիցներին ներկայացված պահանջները, և առանց բավարար հիմքերի հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել այն մասնակիցը, որը հաղթելու հնարավորություն չուներ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք տվյալ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ։ Ի պատասխան մեր՝ 2026 թվականի հունվարի 16-ի թիվ 115/6341-2026 հարցման՝ դատախազությունից հայտնել են․ «2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»։

Այսպիսով, մրցույթի ընթացքի շուրջ բարձրացված հարցերը իրավապահների ուշադրության կենտրոնում են, իսկ նախաքննությունը շարունակվում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder