Ռոնալդուն որոշել է, թե երբ է ավարտելու կարիերան
Սպորտ
10:05 23/01/2026
Աշխարհ

Ռոնալդուն որոշել է, թե երբ է ավարտելու կարիերան

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան ավարտելու  ծրագրերը հայտնի են։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով, պորտուգալացին պլանավորում է լքել Սաուդյան Արաբիայի ակումբը 2027 թվականի ամռանը՝ իր ներկայիս պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։

euro-football.ru-ն գրում է, որ աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողը, հավանաբար, այդ ժամանակ մեխից կկախի խաղակոշիկները։ Այդ ժամանակ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կլինի 42 տարեկան։ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում խաղում է 2023 թվականի սկզբից։

40-ամյա ֆուտբոլիստը ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի լիգայի ռմբարկուների ցուցակը՝ 16 խաղում խփած 16 գոլով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն որոշել է, թե երբ է ավարտելու կարիերան