Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի պաշտոնից Ռադևի հրաժարականը
Բուլղարիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննարկել և հաստատել է Ռումեն Ռադևի հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից՝ դադարեցնելով նրա լիազորությունները։
«Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են՝ Սահմանադրական դատարանի կողմից նրա հրաժարականի հաստատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ 2026 թվականի հունվարի 23-ին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է դատարանը։
Սահմանադրության համաձայն՝ փոխնախագահ Իլիանա Յոտովան դարձել է Բուլղարիայի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը։