Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տեսակ բառամթերքի ընտրությունն արցախցիներիս ցավեցնելու նպատակ ունի. Արցախցին՝ Թորոսյանի գրառման մասին
«Ես վստահ եմ, որ այս տեսակ բառամթերքի ընտրությունը ոչ այնքան Ալիևին շողոքորթելու, որքան արցախցիներիս ցավեցնելու նպատակ ունի»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի գրառմանն այսպես է արձագանքել արցախցի Տաթևիկ Խաչատրյանը։
Նա նշում է.
«Դրա համար զուտ հիշեցնենք սույն քարոզչին, որ ամեն ինչ ժամանակավոր է, այդ թվում` հավերժական թվացող իրենց ՔՊ իշխանությունը, և հատուցման պահն ի վերջո գալու է։
Իհարկե, ցավալի է, որ հատուցման պահը եկող ընտրությունների արդյունքում էլի կերկարաձգվի, բայց վստահ եմ դա կլինի ՔՊ վերջին վերարտադրությունը»։