Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ ուտել ձմռանը, որպեսզի մարմինն ունենա շատ էներգիա և վիտամանիններ. մասնագետ
Ձմռանը մարդու մարմինն ավելի շատ է պահանջում էներգիա և վիտամիններ, հատկապես, երբ ավելի քիչ ենք շարժվում և հաճախ փակ տարածքներում ենք լինում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից նշում են, որ առողջ սննդակարգի ապահովումը կարող է նպաստել ոչ վարակիչ հիվանդությունների (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, ճարպակալում) կանխարգելմանը․
. Բազմազան սնունդ – ներառեք հատիկավորներ, բանջարեղեն և մրգեր։
. Սպիտակուցներ և առողջ ճարպեր – հավ, ձուկ, լոբի, ընկույզ, ձիթայուղ՝ ուժեղ իմունիտետ և սրտի առողջություն պահպանելու համար։
. Վիտամին C և D – կիտրոն, նուռ, ձուկ՝ պաշտպանում են իմունիտետը և խթանում օրգանիզմի բնական պաշտպանությունը։
. Բավարար ջուր – օրգանիզմի չջրազրկումը կարևոր է բոլոր կենսաբանական գործընթացների համար։ Քանի որ ձմռանն ավելի քիչ ենք ջուր խմում, կարող ենք օգտագործել տաք (առաց շաքարի) հեղուկներ՝ ապահովելով հիդրատացիա և տաքացում:
. Փոքր, հաճախակի սննդընդունում – օրգանիզմը ստանում է էներգիա և խուսափում ճարպակալումից։