Թրամփը մի ձեռքով խաղաղություն է «հաստատում», մյուս ձեռքով Ադրբեջանին զրահաբաճկոն է վաճառում. Ի՞նչ փոխվեց Թրամփ-Ալիև հանդիպումից հետո
Քաղաքական
09:01 24/01/2026
Տարածաշրջան

Թրամփը մի ձեռքով խաղաղություն է «հաստատում», մյուս ձեռքով Ադրբեջանին զրահաբաճկոն է վաճառում. Ի՞նչ փոխվեց Թրամփ-Ալիև հանդիպումից հետո

«Ինչես նշել էի դեկտեմբերի վերջին, Վենսը պլանավորում էր այցելել Հայաստան: Մինչ երեկվա Թրամփը-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում: Սակայն, արդեն այսօր, Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահը նաև Բաքու է այցելելու»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա ուշադրություն է հրավիրում  ԱՄՆ նախագահի՝ սոցիալական ցանցում արված գրառմանն ու նշում. «Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին և սա երեկվա հանդիպման արդյունք է...»։

Իսկ Թրամփը Truth Social-ում մասնավորապես գրել է.

«Սա տհաճ պատերազմ էր, 8-ից մեկը, որին ես վերջ դրեցի։ Բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք հիանալի համաձայնագիր՝ Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համար, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններ, նավակներ և այլն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը մի ձեռքով խաղաղություն է «հաստատում», մյուս ձեռքով Ադրբեջանին զրահաբաճկոն է վաճառում. Ի՞նչ փոխվեց Թրամփ-Ալիև հանդիպումից հետո