Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
40 դիմորդ փակ ճանապարհների պատճառով Սիսիանից ու հարակից գյուղերից Գորիս հասնել չի կարողացել
Առատ տեղումների ու ձնաբքի հետևանքով փակված ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից 40 դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ մասնակցելու «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը։ Արդյունքում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից քննությանը մասնակցել են 118-ը։
ՀԹԿ մամուլի ոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց, որ քիչ անց՝ ժամը 14։30-ին նախատեսված է քննության ավարտը, դրանից հետո քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։
«Գործընթացն անպայման պետք է լինի դիմորդի շահերից, քանի որ նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում»,-ասաց ԳԹԿ ներկայացուցիչը։