Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեղեկատվությունն այն մասին, որ «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն չի ցանկանում, որ Արսեն Զախարյանը թիմում լինի, իրականությանը չի համապատասխանում։ «Матч ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
Ավելի վաղ COPE-ի լրագրող Մարկո Անտոնիո Սանդեն հայտնել էր, որ Մատարացոն մի քանի խաղացողների, այդ թվում Զախարյանին, տեղեկացրել է, որ այլևս նրանց վրա հույս չի դնում: Ուրբաթ օրը իսպանական ակումբը Матч ТВ -ին հայտնել է, որ Զախարյանի հնարավոր հեռանալու մասին լուրերը կեղծ են:
«Ինչպես Դոնալդ Թրամփն է ասում, դա fake news է։ Ոչինչ չի համապատասխանում իրականությանը։ Ոչ մեկի հետ ոչ մի զրույց չի եղել։ Արսենը մարզվում է թիմի հետ», - ասել է Գոլուբինը։
«Ռեալ Սոսյեդադը» կիսապաշտպանին ձեռք է բերել Մոսկվայի «Դինամո»-ից 2023 թվականի ամռանը։ 22-ամյա Զախարյանի ներկայիս պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
Զախարյանը այս մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 16 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ։