Զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից ԶՈՒ զինանշանի օգտագործումն արգելված է. ՊՆ
Հասարակություն
17:37 24/01/2026
Հայաստան

Զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից ԶՈՒ զինանշանի օգտագործումն արգելված է. ՊՆ

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder