Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած uպանnւթյnւնից հետո միգրանտների դեմ զանգվածային ռեյդեր են սկսվել
Իրավունք
22:18 24/01/2026
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած uպանnւթյnւնից հետո միգրանտների դեմ զանգվածային ռեյդեր են սկսվել

Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ոստիկանությունը, Ռուսաստանի Ազգային գվարդիայի հետ համատեղ, լայնածավալ խուզարկություններ է անցկացնում «Պերեկրեստոկ» խանութների ցանցում՝ միգրացիոն օրենքի խախտումները բացահայտելու նպատակով։ Այս մասին հայտնում է Baza թելեգրամ ալիքը։

Նշվում է է, որ  խանութներում մեծ թվով իրավապահ ուժեր են տեղակայվել։ Հաղորդվում է մոտ 600 մարդ ձերբակալվել է վարչական պատասխանատվության ենթարկվելու համար։ Խուզարկությունների պաշտոնական պատճառը Ռուսաստանի Դաշնությունում միգրանտների մնալը կարգավորող օրենքի պահպանումն ապահովելն է։

Ենթադրվում է, որ «Պերեկրեստոկ» խանութներում լայնածավալ ստուգումների պատճառը, վերջերս 24-ամյա հաճախորդի մահն է։ Հաղորդվում է, որ Սանկտ Պետերբուրգի խանութի անվտանգության աշխատակիցները երիտասարդին կասկածել են գողության մեջ և խեղդամահ արել նրան՝ փորձելով ձերբակալել առևտրի կենտրոնի հաճախորդների աչքի առաջ։ Երկու անվտանգության աշխատակիցներ ձերբակալվել են, իսկ երրորդը՝ գլխավոր կասկածյալը, փախել է Ուզբեկստան և հետախուզվում է։ Քննչական կոմիտեն նշել է, որ նրանք բոլորը ոչ անօրինական աշխատողներ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder