Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ Մարուքյան
Քաղաքական
18:45 24/01/2026
Հայաստան

Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ Մարուքյան

«Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագանու ցուցակ, ապա՝ հանեցին»,- գրել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ 

Նա շարունակել է. «Պետրոսը իշխանական հյուրերին հիմնականում՝ առանց անունս նշելու, ուղղում է իմ բարձրացրած հարցերը, իսկ ընդդիմադիրներից պարբերաբար հետաքրքրվում է ինձնով։

Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ թե՛ երազներում է ինձ տեսնում, թե՛ արթմնի՝ դա էլ հաջորդ եթերում կպատմի։

Քանի որ նրան արգելել են ինձ հյուր հրավիրել, առիթ չեմ ունեցել Հ1-ի եթերում ասելու, որ «Մեր ձևով» շարժման հետ միավորվելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել։

Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ինչ ձևաչափով էլ մասնակցենք որտեղ էլ լինենք, դա քեզ չի մխիթարելու։

Գոնե այսօր հանգիստ քնիր, Պետրո՛ս»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder